Դաշնակցության սոցիալիզմի մոդելը

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ "Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում" խորագրով համաժողով, որը նպատակ ուներ զարգացնելով 2010 թվականի մարտի 25-26-ին "Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ" թեմայով տեղի ունեցած միջազգային համաժողովում արծարծած գաղափարները, միարմատ գաղափարախոսության հենքի վրա միասնական գործողություններ իրականացնել ծայրահեղ լիբերալիզմի համակարգից ձերբազատվելու համար: Արծվիկ Մինասյանը ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև` գտնվելով այնպիսի դիրքում, երբ միջազգային մրցունակության տեսակետից Հայաստանի տնտեսական վիճակը համարվում է անմխիթար, որի պատճառներից մեկը երկրի ներսում իրականացված ապաշնորհ քաղաքականությունն է: Բացի այդ Հայաստանի աշխարհագրական դիրքը պահանջում է լինել ուժեղ` հակառակ դեպքում այլ երկրների կողմից անընդհատ ստրկացման քաղաքականությունը անխուսափելի է, հետևաբար մենք պարտավոր ենք լինել ուժեղ առաջին հերթին ներսում` կառուցելով սոցիալապես արդար հասարակություն, որով մենք աշխարհին կարող ենք ցույց տալ, որ հայը իրավունք ունի իր պետականությունը կառուցելու և ձգտելու ազատ, անկախ և միացյալ Հայաստանի: Առաջնորդվելով այդ սկզբունքով` Արծվիկ Մինասյանը կոչ արեց դեն նետել կարծրատիպերը և կեղծ տեսանկյունները, ըստ որի` Հայաստանը կարող է զարգանալ միայն ծայրահեղ լիբերալիզմի պայմաններում: Վերջին քսան տարիները ապացուցել են, որ ծայրահեղ լիբերալիզմը ոչ միայն չի կարող երաշխավորել արդար հասարակություն, այլ նաև սպառնում է պետականության կորստին: Գիտակցելով խնդրի իրական հրատապությունը` պետք է վերանայել որդեգրված քաղաքականությունը: - Երբ ԱԺ-ում ՀՅԴ պատգամավորները հանդես են գալիս սոցիալական արդարության դիրքերից, հանդիպում են բազմաթիվ դժվարությունների, քանի որ իշխանական կուալիցիան, որը իբրև թե պետք է կառուցված լիներ ազատական սկզբունքով, ոչ միայն չի պարունակում ազատականության գաղափարախոսության որևէ էլեմենտ, այլ նաև իր վարքագծով ցույց է տալիս, որ պարզապես անհնար է գաղափարական հարթության վրա որևէ բանակցություն վարել: Հետևաբար մեզ մնում է հաստատել մեկ բան. Հայաստանի զարգացումը գաղափարախոսական ծրագրերի մեջ է, որից անհրաժեշտ է ընտրել հատկապես սոցիալիստական ծրագրերը, քանի որ սոցիալիստական ծրագրերն են, որ ապահովում են արդար հասարակության ստեղծումը, եկամուտների հավասար բաշխումը, ազատ տնտեսական մրցակցությունը, պետական դերակատարության վերաիմաստավորումը և պետության պատասխանատվության բարձրացումը: Սա է Դաշնակցության դավանած սոցիալիզմը:

2011-07-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...