Եթե մենք մոռանանք, ապա ինչու՞ Թուրքիան պետք է հիշի Ցեղասպանությունը

"Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը լուծում է միանգամից երկու խնդիր. առաջին`Հայաստանի ազգային անվտանգության հարցը, երկրորդ` կանխում է Ցեղասպանությունների իրագործումը,"- այսօր տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հայկական տեսակետին: Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, նշեց, որ հայկական կողմը հետևողական է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որի ջատագովներից է Ցեղասպանության հետևանք հայկական սփյուռքը, իսկ Թուրքիան տանում է ժխտողական քաղաքականություն, ինչպես նաև պատմական Հայաստանի տարածքում` Արևմտյան Հայաստանում, թուրքացնում է տեղանունների, կենդանական տեսակների հայկական անունները` շարունակելով ցեղասպանության հետքերի վերացումը: Ըստ Հովհաննիսյանի` հայ-թուրքական սահմանի բացումը ողջունելի է, բայց միայն առանց որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական հարաբերություններում ադրբեջանական գործոնի առկայությունը անընդունելի է: Վահան Հովհաննիսյանը խոսեց նաև հայկական կողմի` Արցախյան հիմնահարցը խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին:

2012-03-31

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Հայ Յեղափոխական Դաշնակցության հայտարարությունը ԱԺ արտահերթ...
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Այլ...