Պատգամավորներ

Արմեն Եզնակի Ռուստամյան
Ընտրատարաժք | 118
Ծննդյան Թիվ | 01.03.1960
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար
Հանձնաժողով | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Էլեկտրոնային Փոստ |
     
Կենսագրություն |  
 
փակել [X]
Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Արարատի շրջանի Զանգակատուն գյուղում: 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս: 1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1991թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող: 1995-1998թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով): 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: 2003թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Աղվան Արշավիրի Վարդանյան
Ընտրատարաժք | 119
Ծննդյան Թիվ | 07.10.1958
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար
Հանձնաժողով | Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Էլեկտրոնային Փոստ |
     
Կենսագրություն |  
 
փակել [X]
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7-ին Նախիջեւանի ԻՍՍՀ Գեմուր գյուղում: Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է: 1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Բանաստեղծ: Լրագրող: 1975-1977թթ. աշխատել է «Հայջրինդուստրիա» միավորումում ապրանքագետ, 1982-1987թթ.` «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար: 1988-1990թթ. եղել է «Աղբյուր» եւ «Գարուն» ամսագրերի աշխատակից, 1990-1993թթ.` Հայաստանի գրողների միության քարտուղար, 1991-1993թթ.` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, 1994թ.` «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, 1994-1996թթ.` «Դրոշակ» (Աթենք) հանդեսի խմբագիր, 1996-1999թթ.` «Երեւան» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր: 2003թ. նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: 1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: ԱԺ արտաքին հարաբերությունների, ապա` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ, ապա` ղեկավար: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից: 1990թ. ՀՅԴ անդամ է: 2008թ. ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: 2011թ. համակարգել է ՀՅԴ քարոզչությունը: ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակի դափնեկիր է (1989թ.): Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հովհաննեսյան Վահան Էդուարդի
Ընտրատարաժք | 117
Ծննդյան Թիվ | 16.08.1956
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Հանձնաժողով | Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Էլեկտրոնային Փոստ |
     
Կենսագրություն |  
 
փակել [X]
Ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին Երեւանում: 1978թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1989թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989թ. ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ գիտաշխատող: 1990-1992թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1990-1992թթ.` ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, 1992-1995թթ.` ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1995-1998թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով): 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամ: 2003թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 07.06.2007-28.02.2008թթ.` Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 24.02.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 19.05.2008-31.05.2012` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար: 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մինասյան Արծվիկ Գարեգինի
Ընտրատարաժք | 120
Ծննդյան Թիվ | 01.01.1972
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հանձնաժողով | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Էլեկտրոնային Փոստ |
     
Կենսագրություն |  
 
փակել [X]
Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 1995-1998թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին: 1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ: 1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: 1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ: 2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում: 2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում: 2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: 2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Արմեն Կառլուշի Բաբայան
Ընտրատարաժք | 121
Ծննդյան Թիվ | 11.07.1972
Կուսակցություն | Անկուսակցական
Հանձնաժողով | Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով , Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
Էլեկտրոնային Փոստ |
     
Կենսագրություն |  
 
փակել [X]
Ծնվել է 1972թ.-ի հոկտեմբերի 7-ին: 1980-1990թթ սովորել և ավարտել է Լ. Տոլստոյի անվ. թիվ 128 միջն. դպրոցը: 1994-1998թթ սովորել և ավարտել է <Վարդանանք> համալսարանը, որակավորումը` տնտեսագետ: 1992-1992թթ - Ձեռնառկատիրական գործունեություն, ք. Մոսկվա 1992-1993թթ - «Հայներարտբանկ», արտարժույթի N1 բաժնի պետ 1993-1994թթ - «Սկորպիո Թրեյդ» ընկ. , ԱՊՀ երկրների առևտրի ներկայացուցիչ, Լեհաստան 1994-1997թթ - «Իմպերիալ» Հայ-Ամերիկյան ՀՁ ՍՊԸ տնօրեն 1997-1999թթ - «Հայկոոպ» մանրամեծածախ բազա, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ 1990-2000թթ - «Թավ» ՍՊԸ շինանյութեր ներմուծող ընկ. գործադիր տնօրեն 2000-2002թթ - «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ 2000-2001թթ - պահեստապետ 2001-2002թթ - արտադրամասի պետի տեղակալ 2003թ-առ այսօր - «ՀՈՄԵՆՎԵ»ՍՊԸ («Գրանդ Քենդի» պոնչիկանոց) գործադիր տնօրեն, համատեղությամբ 2004-2007թթ - «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծ. փոխտնօրեն 2007թ-առ այսօր - գործադիր տնօրեն նվել է 1972թ.-ի հոկտեմբերի 7-ին: 1980-1990թթ սովորել և ավարտել է Լ. Տոլստոյի անվ. թիվ 128 միջն. դպրոցը: 1994-1998թթ սովորել և ավարտել է <Վարդանանք> համալսարանը, որակավորումը` տնտեսագետ: 1992-1992թթ - Ձեռնառկատիրական գործունեություն, ք. Մոսկվա 1992-1993թթ - «Հայներարտբանկ», արտարժույթի N1 բաժնի պետ 1993-1994թթ - «Սկորպիո Թրեյդ» ընկ. , ԱՊՀ երկրների առևտրի ներկայացուցիչ, Լեհաստան 1994-1997թթ - «Իմպերիալ» Հայ-Ամերիկյան ՀՁ ՍՊԸ տնօրեն 1997-1999թթ - «Հայկոոպ» մանրամեծածախ բազա, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ 1990-2000թթ - «Թավ» ՍՊԸ շինանյութեր ներմուծող ընկ. գործադիր տնօրեն 2000-2002թթ - «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ 2000-2001թթ - պահեստապետ 2001-2002թթ - արտադրամասի պետի տեղակալ 2003թ-առ այսօր - «ՀՈՄԵՆՎԵ»ՍՊԸ («Գրանդ Քենդի» պոնչիկանոց) գործադիր տնօրեն, համատեղությամբ 2004-2007թթ - «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծ. փոխտնօրեն 2007թ-առ այսօր - գործադիր տնօրեն նվել է 1972թ.-ի հոկտեմբերի 7-ին: 1980-1990թթ սովորել և ավարտել է Լ. Տոլստոյի անվ. թիվ 128 միջն. դպրոցը: 1994-1998թթ սովորել և ավարտել է <Վարդանանք> համալսարանը, որակավորումը` տնտեսագետ: 1992-1992թթ - Ձեռնառկատիրական գործունեություն, ք. Մոսկվա 1992-1993թթ - «Հայներարտբանկ», արտարժույթի N1 բաժնի պետ 1993-1994թթ - «Սկորպիո Թրեյդ» ընկ. , ԱՊՀ երկրների առևտրի ներկայացուցիչ, Լեհաստան 1994-1997թթ - «Իմպերիալ» Հայ-Ամերիկյան ՀՁ ՍՊԸ տնօրեն 1997-1999թթ - «Հայկոոպ» մանրամեծածախ բազա, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ 1990-2000թթ - «Թավ» ՍՊԸ շինանյութեր ներմուծող ընկ. գործադիր տնօրեն 2000-2002թթ - «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ 2000-2001թթ - պահեստապետ 2001-2002թթ - արտադրամասի պետի տեղակալ 2003թ-առ այսօր - «ՀՈՄԵՆՎԵ»ՍՊԸ («Գրանդ Քենդի» պոնչիկանոց) գործադիր տնօրեն, համատեղությամբ 2004-2007թթ - «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծ. փոխտնօրեն 2007թ-առ այսօր - գործադիր տնօրեն 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ամուսնացած է, ունի 3 որդի
 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իշխանությունն ու Քավոր Պետրոսը
Կառավարության ծրագիրն ընդունվեց
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013 թ. մայիսի...
...
Այլ...